2019 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանն աշխարհի 39 երկիր է արտահանել 33,6 մլն շիշ (0,75 լ) գինի, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 6 տոկոսով:
Գինու ազգային գործակալության տեղեկատվությամբ, արտահանված գինու արժեքը գերազանցում է 87 մլն դոլարը, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16 տոկոսով:
Արտահանվող երկրների հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը, որին հաջորդում են Ուկրաինան, Չինաստանը, Լեհաստանը և Ղազախստանը: