
2022 թվականի ապրիլից Վրաստանի երկաթուղու մասնակցությամբ Բաքու-Թուրքմենբաշի-Բաքու ուղղությամբ կսկսեն գործել բեռնափոխադրում իրականացնող 2 նոր նավ։ Բեռնափոխադրումների մի մասն իրականացվում է ծովային ճանապարհով, մի մասը՝ երկաթգծով:
Նավերի թվի հետ մեկտեղ կկրկնապատկվի նաև շաբաթական փոխադրումների թիվը, եթե Կասպից ծովի հարակից շրջանում բարելավվեն եղանակային պայմանները։
Փոխադրումներն իրականացնում են GR Logistics and Terminals-ը՝ վրացական երկաթուղու մասնաճյուղը, թուրքական Pacific Eurasia Logistics ընկերությունը, ադրբեջանական ADY Conteiner ընկերությունը, Թուրքմենական տրանսպորտի և լոգիստիկ կենտրոնը, ուզբեկական Uzbekemiril-Expedition ընկերությունը և Ղրղզստանի երկաթուղային կենտրոնը։
Տվյալների համաձայն՝ վրացական երկաթուղու մասնակցությամբ շարունակում է ակտիվ աշխատանքը փոխադրումների արդյունքը բարելավելու և առաքման ժամանակն ավելի քան 12 օրով կրճատելու ուղղությամբ։