«Վրացական երկաթուղիներ»-ի հաղորդմամբ` Մարելի կայարանի մոտ սողանքից գծերն ամբողջությամբ մաքրվել են, և վերականգնվել է շփման ցանցը։
Ըստ այդմ, «Վրացական երկաթուղիներ»-ով երթևեկությունը կվերսկսվի հուլիսի 3-ի ժամը 17:00-ից։ Մասնավորապես, կեսօրից հետո կիրականացվեն հետևյալ չվերթերը.
- #804 Թբիլիսի-Բաթումի՝ 17:05
- #807 Բաթումի-Թբիլիսի՝ 17:15
- #801 Բաթումի-Թբիլիսի՝ 18:20
- #812 Թբիլիսի-Բաթումի՝ 0:35
- #811 Բաթումի-Թբիլիսի՝ 0:45
- #869 Զուգդիդի-Թբիլիսի՝ 17:25
- #874 Թբիլիսի-Փոթի՝ 17:30
Ի դեպ, հուլիսի 1-ին երկաթուղու Մարելի կայարանի հատվածում սողանք է տեղի ունեցել, ինչի պատճառով չեղարկվել են չվերթերը։ Մաքրման աշխատանքների ժամանակ այսօր՝ հուլիսի 3-ին, հողային զանգվածի տակ հայտնաբերվել է տեղի բնակչի՝ 72-ամյա տղամարդու դի: