«Վրացական երկաթուղին» 500 հազար եվրո դրամաշնորհ է ստացել Զարգացման ֆրանսիական գործակալությունից (AFD):
Աջակցության նպատակն է ապահովել երկաթուղին տեխնիկական նոր և արդիական սարքավորումներով, որը կնպաստի Վրաստանի ԵՄ-ի հետ տրանսպորտային հաղորդակցությունների ամրապնդմանը:
Ծրագրի շրջանակներում կպատրաստվի ներդրումային պլան, կանցկացվի տրանսպորտային հաղորդակցությունների հետազոտություն՝ տարածաշրջանային համատեքստում:
«Վրաստանի երկաթուղու» փոխանցմամբ՝ նպատակները պատշաճ կերպով իրականացնելու համար AFD-ի առաջարկությամբ Վրաստան կժամանի ֆրանսիացի փորձագետ, ով կխորհրդակցի Վրաստանի երկաթուղու և Վրաստանի այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
Պետական ծրագիրը կմեկնարկի ապրիլին և կտևի մոտ 12-18 ամիս։