«Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական մեծամասնությունն այսօր՝ փետրվարի 2-ին նշանակված նիստի ընթացքում կքննարկի ընդդիմությունից ընտրված 51 պատգամավորների մանդատների հարցը՝ ժամկետից շուտ դադարեցնել նրանց մանդատները, թե՞ ոչ:
Քվեարկությունը տեղի կունենա գարնանային նստաշրջանի բացման առաջին նիստի ընթացքում: Մինչ այս՝ հարցը բազմիցս բարձրացվել է խորհրդարանում ու խորհրդարանի պատերից դուրս: Նախօրեին երեկոյան «Վրացական հերազանքի» գլխավոր գրասենյակում ևս քննարկումներ էին: Թեև, ընդհանուր հայտարարի պատգամավորները չեն եկել, ու այսօր ևս հանդիպել են քվեարկությունից առաջ վերջանական որոշում կայացնելու համար:
Քննարկվելու է 51 պատգամավորի լիազորությունների հարցը:
2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունների պաշտոնական տվյալներով՝ տասներորդ գումարման խորհրդարանի 150 մանդատներից 60-ը, ընդհանուր առմամբ ստացել է 8 ընդդիմադիր կուսակցություն և բլոկ:
Նրանք ընտությունների արդյունքները չեն ճանաչել, դրանք կեղծ են անվանել ու հրաժարվել են իրենց մանդատներից խորհրդարանում՝ պահանջելով արտահերթ ընտրութուններ՝ ԿԸՀ-ի նոր ղեկավարի գլխավորությամբ:
Հունվարի սկզբին իրենց իսկ դիմումների հիման վրա դադարեցվել են «Հայյրենասերների դաշինք» կուսակցության չորս պատգամավորի լիազորությոլւնները: Նրանց փոխարեն խորհրդարան են մտել ցուցակի մնացած թեկնածուները:
Խորհրդարանում լիազորություններից զրկելու հայցով չեն դիմել նաև «Քաղաքացիներ» կուսակցության պատգամավորները: Ավելին, վերջին շաբաթվա ընթացքում նրանք իշխող կուսակցության հետ բանակցությունների արդյունքում համաձայնեցին մտնել օրենսդիր մարմին: Այսօր նրանք ևս կմասնակցեն քվեարկությանը:
Նշենք, որ միջազգային գործընկերները, ինչպես նաև Վրաստանի նախագահը կոչ են արել իշխող կուսակցությանը զերծ մնալ միակուսակցական խորհրդարան ունենալու ռիսկից ու չզրկել պատգամավորներին իրենց մանդատներից: