«Վուդմաստեր» ՍՊԸ-ի 18 տոկոսի սեփականատեր Գիորգի Ճելիձեն 2024 թվականի օգոստոսի 15-ին՝ «ռուսական օրենք»-ի ընդունումից հետո 40 հազար լարի է նվիրաբերել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, տեղեկացրել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):
Ճելիձեն 2017-2020 թվականներին «Վրացական երազանք»-ին նվիրաբերել է 180 հազար լարի։ «Վուդմաստեր» ՍՊԸ-ն «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրից ստացել է 52 հազար լարիի պետական սուբսիդիա։ 13 հազար քմ հողատարածքն էլ պետությունից ստացել է ուղղակի սեփականաշնորհման միջոցով:
Ճելիձեին է պատկանում նաև «Մեամա» ՍՊԸ-ի 5 տոկոս բաժնեմասը։ Նշված ընկերությունը պետական գնումներից ստացել է 145 հազար լարի, իսկ «Արտադրիր Վրաստանում»-ից՝ 691 հազար լարի։ 22 հազար քմ հողատարածքն էլ պետությունից ստացել է ուղղակի սեփականաշնորհման միջոցով:
«Մեամա»-ի մեկ այլ համասեփականատեր Թամազ Խարաիձեն 20 հազար լարի է նվիրաբերել «Վրացական երազանք»-ին։
«Դին գրուպի» համասեփականատերը «Վրացական երազանքին» գումար է նվիրաբերել. TI