«Վրացական երազանքը» ինքնակառավարման մարմինների ընտրություններին Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրել գործող քաղաքապետ Կախա Կալաձեին:
Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Կալաձեն կհաղթի ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Նա Կալաձեին ներկայացրեց, որպես մայրաքաղաքի հաջորդ քաղաքապետ:
Կախա Կալաձեն «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղարն է 2013 թվականից: 2012-2017 թվականներին եղել է Վրաստանի էներգետիկայի նախարար և փոխվարչապետ:
Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց 2017-ի հոկտեմբերի 21-ին կայացած ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Վրաստանում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: