
«Վրացական երազանք»-ի պատգամավոր Ալեքսանդրե Էրքվանիան լքում է կուսակցությունը: Ինչպես պատգամավորն է լրագրողների հետ զրույցում հայտնել, ընդունված որոշումը շատ պատճառներ ունի: Այդ թվում է ընտրական համակարգի հարցը:
Նրա խոսքով, որոշումն ընդունելիս խորհրդատվություններ չի անցել ոչ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, ոչ էլ թիմի հետ:
Էրքվանիան խորհրդարանում աշխատանքը կշարունակի որպես անկախ պատգամավոր:
Հիշեցնենք, նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքեց 12 պատգամավոր: Նախորդ շաբաթ իշխող կուսակցության ևս մեկ պատգամավոր՝ Ակակի Զոիձեն հեռացավ մեծամասնությունից՝ վայր դնելով մանդատը: