
Վրաստանի դատախազությունը տուժող է ճանաչել քաղաքային խորհրդի աշխատակցուհի Թամթա Թոդաձեին, ով «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին մեղադրում է սեռական և ֆիզիկական բռնության մեջ:
«Վրաստանի դատախազությունը որոշում է կայացրել Թամթա Թոդաձեին որպես տուժող ճանաչել: Այսօր Թամթա Թոդաձեն դատախազություն է կանչված, որպեսզի տեղեկանա որոշման մասին», — ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դատախազությունը Իսանի շրջանի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին մեղադրում էր Թամթա Թոդաձեի նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնություն գործադրելու մեջ: