Այս պահին «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում հանդիպում է ընթանում, որին մասնակցում են նաև կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, փոխանցում է interpressnews-ը:
Հիշեցնենք, իշխող ուժը հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չի առաջադրել և աջակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։
Հանդիպումն ընթանում է բողոքի ակցիաների ֆոնին, վաղ առավոտից գրասենյակի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր դեմ են Զուրաբիշվիլիի թեկնածությանը և Իվանիշվիլիի գործունեությանը։
Իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ մոբիլիզացված է ոստիկանությունը:
«2012 թվականի հոկտեմբերի 1-ին՝ «Վրացական երազանքի» հաղթանակի 6-րդ տարելիցի օրը, քաղաքական հայտարարություն կարվի»,- նշված է կուսակցության պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ ստեղծված «Վրացական երազանք» կոալիցիան համոզիչ հաղթանակ տարավ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նկատմամբ։