Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այս շաբաթավերջին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ ամփոփիչ հանրահավաք է անցկացնում այս պահին մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում։ Ելույթի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե «Կառավարությունը դարձել է ժողովրդի մի մասը, ով լսում և զգում է քաղաքացիներին, և, որ ամենակարևորն է, կառավարությունը ծառայում է ժողովրդին»։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, «Վրացական երազանքի» կառավարությունը անկախ Վրաստանի պատմության մեջ ամենաերկարն է կարողացել ապահովել խաղաղություն և կայունություն, հիմք է դրել հիմնարար բարեփոխումների համար։
«Մենք հիմք ենք դրել առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և տնտեսության ոլորտներում հիմնարար բարեփոխումների համար: Առաջընթացը շոշափելի է բոլոր ոլորտներում։ Պետությունը կանգնել է քաղաքացու կողքին՝ ազատագրելով ահաբեկված բիզնեսին և լրատվամիջոցներին»- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է նաև, թե ամենակարևորն այն է, որ իշխանությունը ժողովրդին է ծառայում և դարձել է քաղաքացիակենտրոն։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր