
Իշխող «Վրացական երազանք»-ի առաջնորդները երկուշաբթի օրվանից նախատեսում են ակտիվ հանդիպումներ անցկացնել ընտրողների հետ: Որոշման մասին հայտնի է դարձել կուսակցության գրասենյակում կայացած հանդիպումից հետո:
«Վրացական երազանք»-ի Թբիլիսիի նախընտրական շտաբի ղեկավար, քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է սակրեբուլոյի անդամների, Թբիլիսիից մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների և կուսակցության շրջանային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև «Վրացական երազանք»-ի կենտրոնական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: