Վրաստանի շուրջ 10 առաջատար ընդդիմադիր կուսակցություններ այսօր հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կուսակցությունները համաձայնվում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն չեն կազմելու:
Նշված համաձայնագիրը այսօր ընդդիմության ներկայացուցիչները «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում են ստորագրել:
Ինչպես հայտնել են կուսակցությունների առաջնորդները, սա Վրաստանի քաղաքական կյանքում աննախադեպ իրադարձություն է, երբ ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության են հասնում միասին պայքարելու իշխանության դեմ:
Հիշեցնենք՝ վաղը Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Կոալիցիոն կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն կլինի միայն այն դեպքում, եթե ոչ մի կուսակցություն չկարողանա հավաքել ընդհանուր ձայների 40 տոկոսից ավելին:
Լուսանկարը՝ publika.ge