«Վրացական երազանքի» հակաարևմտյան քաղաքականության տնտեսական հետևանքները

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) խորհրդի նախկին ղեկավար և ԱԲ-ի նախկին նախագահ Գիորգի Քադագիձեն Facebook-ում գրառմամբ անդրադարձել է «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան քաղաքականության արդյունքում պետության և հարակատուների կրած վնասներին:

Քադագիձեն նշել է՝ ռեժիմի հակաարևմտյան քաղաքականության տնտեսական ազդեցությամբ պայմանավորված միայն վերջին շաբաթներին, ընդհանուր առմամբ դադարեցվել է ավելի քան 1,5 մլրդ լարիի արտարժութային ներհոսքը։ Ըստ նրա՝ կասեցվել են հետևյալ ընթացիկ ծրագրերը.

  • Շվեդիայի կառավարությունից 20 մլն կրոն (մոտ 1 մլն 470 հազար եվրո),
  • Դանիայի 15 մլն կրոն (մոտ 2 մլն եվրո),
  • ԱՄՆ-ի 95 մլն դոլար,
  • ԵՄ-ի 172 մլն եվրո,
  • Գերմանիայի կառավարությունից՝ 273 մլն եվրո:

Նա նաև նշել է՝ 6 օր ոչ աշխատանքային է հայտարարվել (հունվարին-հեղ), ինչը տնտեսության համար ընդհանուր 300 մլն դոլարի վնաս է։ Ըստ ԱԲ-ի նախկին նախագահի.

  1. Կառավարության անգրագետ և/կամ կոռումպացված որոշումների արդյունքում պետությունը (հարկատուները) ստիպված է եղել 380 միլիոն դոլար վճարել թուրքական ընկերությանը (Նամխվանիի նախագիծ
  2. Փոխարժեքը պահպանելու համար միայն վերջին ժամանակահատվածում իրականացված արժութային աճուրդների արդյունքում տնտեսությունից դուրս է բերվել 1,5 մլրդ լարի։
  3. Մանրածախ առևտրի վիճակագրությունն արդեն իսկ զգալիորեն կրճատվել է, ռեստորանային և հյուրանոցային ոլորտն ամենօրյա կորուստներ է հաշվում, զարգացման ոլորտում վաճառքը սկսում է լճանալ։

«Մագնիտսկու ցուցակով «կառավարության» անդամների, փողոցում տեղակայված դիմակավորված կազմավորումների և ռեժիմին հավատարիմ գործարարների տնտեսության վրա հնարավոր պատժամիջոցների ազդեցությունը դեռևս չի հաշվարկվել։ Նաև մենք դեռ չենք կարող տեսնել գործող արևմտյան մասնավոր ընկերությունների կողմից ծրագրված նախագծերի կասեցման, ոչ ռեզիդենտների ավանդների արտահոսքի, տոկոսադրույքների բարձրացման և շատ այլ հետևանքներ», — նշել է Քադագիձեն

Նրա դիտարկմամբ՝ այս ամենը միայն դեպի տոտալ մեկուսացման շարժվող ռեժիմի տնտեսական վնասի առաջին նախանշաններն են, և պետք է հաշվի առնել, որ արդեն 2 տարի է՝ կասեցված է Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագիրը (ԱԲ-ում նշանակումների և օֆշորային օրենքների պատճառով), որը ճգնաժամերի ժամանակ ներդրողների կողմից համարվում է տնտեսական կայունության հիմնական աղբյուր։

«Նոր ընտրությունները միակ ելքն են ոչ միայն քաղաքական ճգնաժամից, այլ արագ մոտեցող տնտեսական կոլապսից», — եզրափակել է Քադագիձեն: