
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընտրական շտաբի ղեկավար է նշանակվել կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Այս մասին տեղեկությունը տարածել է կուսակցության մամլո ծառայությունը:
«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր գրասենյակում նիստ է կայացել, որը ղեկավարել է կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:
«Նիստի ընթացքում ընտրական շտաբի ղեկավար է նշանակվել կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Նա կիսվել է ընտրությունների ու նախընտրական շրջանի հետ կապված իր մոտեցումներով: Քննարկվել են նախընտրական հարցեր»,- ասված է հայտարարության մեջ: