Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Վրացական երազանք»-ը ներկայացրել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նախընտրական ցուցակի առաջին քսան անդամներին։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է ցուցակի առաջին անդամին, իսկ մինչ այդ կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հասցեին գովեստի խոսքեր է ասել՝ նշելով, որ Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն այսօր նրա շնորհիվ է։
Ցուցակի առաջին 20 անդամների ցուցակը ունի հետևյալ տեսքը.
- Բիձինա Իվանիշվիլի
- Իրակլի Կոբախիձե
- Իրակլի Ղարիբաշվիլի
- Շալվա Պապուաշվիլի
- Մամուկա Մդինարաձե
- Թեա Ծուլուկիանի
- Լաշա Տալախաձե
- Վախթանգ Թուրնավա
- Մակա Բոճորիշվիլի
- Գենո Պետրիաշվիլի
- Սոզար Սուբարի
- Մարիամ Կվրիվիշվիլի
- Անրի Օխանաշվիլի
- Նիկոլոզ Սամխարաձե
- Էկա Չիչինաձե
- Շոթա Բերիկաշվիլի
- Լևան Մախաշվիլի
- Միխեիլ Կղավելաշվիլի
- Գիորգի Գաբունիա
- Լիկա Շարտավա
Վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Վրացական երազանքի» ցուցակից։ Նա ցուցակի յոթերորդ համարն է։ «Վրացական երազանքի» ցուցակում կլինի նաև ըմբիշ Գենո Պետրիաշվիլին նա կզբաղեցնի ցուցակի տասներորդ հորիզոնականը։