«Վրացական երազանքի» առաջնորդները ցավակցել են Ադրբեջանի դեսպանին

Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ Վրաստանի միակուսակցական խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, իշխող «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին և ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրին այցելել են Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն:

Ադրբեջանի դեսպանատուն այցելած և դեսպան Փաիգ Գուլիևին հանդիպած Պապուշավիլիին Facebook-ում գրել է. «Ցավակցում եմ Ադրբեջանի ժողովրդին: Կիսում եմ նրանց վիշտը, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: Պապուաշվիլին գրառում է կատարել Azerbaijan Airlines ինքնաթիռի կործանման կապակցությամբ բացված ցավակցական գրքում։

Ցավակցական գրքում գրառում է կատարել նաև Ադրբեջանի դեսպանատուն այցելած Բոճորիշվիլին:

«Նախարարը խորը վիշտ է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և վրաց ժողովրդի անունից աջակցություն հայտնել Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին», — հայտնում են ԱԳՆ-ից:

Գոմելաուրին իր ցավակցությունն է հայտնել Գուլիևին և իր խորը վիշտը հայտնել ավիավթարի տասնյակ քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Գոմելաուրին ևս գրառում է արել դեսպանատանը բացված ցավակցական գրքում:

«Վախթանգ Գոմելաուրիի հետ իրենց ցավակցությունն են հայտնել Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար Իրակլի Բերաիան և Վրաստանի պետական ​​պաշտպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն», — հայտնում են ՆԳՆ-ից:

Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանվել է Azerbaijan Airlines-ի Embraer 190 ինքնաթիռը. ինքնաթիռը Բաքվից Գրոզնի էր թռչում։ Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ. 67-ից 38-ը զոհվել են, զոհվածների թվում են ինքնաթիռի երկու օդաչուները: