«Վրացական երազանքը» ժողովրդավարության ամոթն է. Յուկնևիչենե

Ժողովրդավարական երկրները պետք է մեկուսացնեն Իվանիշվիլիի ռեժիմը. ոչ մի բարձր մակարդակի հանդիպում մինչև ազատ ընտրություններ չանցկացվեն, X սոցիալական ցանցի իր էջում գրել է եվրոպացի խորհրդարանական և Վրաստանի հարցերով մշտական ​​զեկուցող Ռասա Յուկնևիչենեն։

Ըստ նրա՝ «Վրացական երազանք»-ը ժողովրդավարության ամոթն է. նա Վրաստանի իշխող ուժին հիշատակում է, «այսպես կոչված, «Վրացական երազանք»»:

«Իվանիշվիլին և նրա ընկերները կառավարում են Վրաստանն առանց լեգիտիմության՝ ծաղրելով ազատ ընտրությունները», — գրել է Յուկնևիչենեն։

Ի դեպ, Յուկնևիչենեն «Միջազգային բարեկամներ Վրաստանի համար» հայտարարության ստորագրողներից է։ Այն ստորագրել են ընդհանուր առմամբ 43 ամերիկացի ու եվրոպացի ներկա ու նախկին օրենսդիրներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։