Իշխող «Վրացական երազանք»-ը կանգնած է սահմանադրական մեծամասնությունը կորցնելու շեմին, հավաստիացնում է ընդդիմությունը։
«Առաջիկայում «Վրացական երազանք»-ը կկորցնի ոչ միայն սահմանադրական մեծամասնությունը, այլև իշխանությունը, դա անխուսափելի է»,- իշխող թիմում ընթացող գործընթացներն այսպես է մեկնաբանել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան:
«Հետևելով, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչով է «Վրացական երազանքը» և Բիձինա Իվանիշվիլին զբաղված, կտեսնենք, որ վիճաբանություններից զատ ոչնչով: Ով է հիշում, որ կուսակցության առաջնորդները խոսեն թուշակառուների խնդիրներից, կումունալ վարձավճարները ամեն ամիս թանկանում են․․․»,- հայտարարել է Մելիան՝ հավելելով, որ «Վրացական երազանք»-ի լուծարումն անխուսափելի է։
Նա վստահ է, որ իշխող ուժի պարտությունը շատ մոտ է։