«Ակնհայտ է, որ «Վրացական երազանքը» Ռուսաստանից վերահսկվող ուժ է, այս իշխանությունների հետ առաջ չենք շարժվի»,- ասել է Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Չորրորդ նախագահի խոսքով, ԵՄ 12 կետից բաղկացած հանձնարարականի իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ ապաօլիգարխացման կամ դատական բարեփոխման ուղղությամբ, անհնար է, որ կառավարությունը դրական քայլեր անի։
Ըստ Մարգվելաշվիլիի՝ ժողովուրդն այլևս իշխանություններին չի վստահում, քանի որ նրանք բազմիցս ի ցույց են դրել իրենց խարդախությունը։
Ի հավելումն այն հարցի, թե ինչու են միջազգային գործընկերներն ընդդիմադիր կուսակցություններին կոչ անում համագործակցել կառավարության հետ՝ միաժամանակ քննադատելով «Վրացական երազանքին», Մարգվելաշվիլին այսպես է պատասխանել. «Արևմտյան գործընկերները չեն կարող օգտագործել այլ հռետորաբանություն և կոչ անել մարդկանց դուրս գալ փողոց»:
«Ասում են, որ «Վրացական երազանքը» ռուսամետ վրացական մղձավանջ է, բայց դեռ չեն կարող ասել՝ դուրս եկեք փողոց, պետք է դրական օրակարգ ներկայացնեն»,- ասել է Մարգվելաշվիլին։