
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, նախագահի թեկնածու Դավիթ Ուսուփաշվիլին գտնում է, որ ներկա իշխանությունները պետք է հեռանան, իսկ նախկինները՝ չվերադառնան։
Վերջինիս խոսքով՝ երկրին անհրաժեշտ է նախագահ, ով հոգ կտանի բնակչության մասին և կսկսի կառուցել երկիրը:
«Երկրի քաղաքացիները դժգոհ են ընթացող զարգացումներից ու ոչ հավասար նախընտրական պայմաններից: «Վրացական երազանք»-ը պետք է հեռանա, իսկ «Միացյալ ազգային շարժում»-ը՝ չվերադառնա: Ահա սա է ժողովրդի ցանկությունը»,-հայտարարել է Ուսուփաշվիլին: