«Վրացական երազանքը» սկսել է պատրաստվել ՏԻՄ ընտրություններին: Այս մասին հայտարարություն է տարածել մեծամասնական պատգամավոր Սոզար Սուբարին՝ իշխող կուսակցության գլխավոր գրասենյակում կայացած նիստից հետո: Նրա խոսքով՝ արդեն սկսել են քննարկումները քաղաքապետի ու մեծամասնական պատգամավորների հետ կապված:
«Այսօր Վրացական երազանքը սկսել է պատրաստվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Սկսել է քննարկումներ քաղաքապետների թեկնածուների հետ կապված, ընտրական ցուցակներ է սկսում կազմել, բաշխում թեկնածուներին՝ ով կլինի Թբիլիսիկում, ով՝ շրջաններում: Ինչպես գիտեք՝ ինքնակառավարման մասին օրենսգրքում լուրջ փոփոխություններ են արվում, այդ պատճառով ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ պատրաստվելու համար»,- ասել է Սուբարին: