
«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ՝ իշխանությունը պատրաստ է ընդդիմության հետ երկխոսության գնալ:
Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Կալաձեն հայտարարեց, որ «Վրացական երազանքը» պատրաստ է միջազգային գործընկերների ներգրավվածությամբ ընդդիմության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և ամեն ինչ որոշել քաղաքակիրթ ձևով:
Երեկ մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ կոչ արեցին իշխանությանն ու ընդդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային գործընկերների հետ բանակցել երկիրը ճգնաժամից դուրս հանելու վերաբերյալ: Կազմակերպությունները նաև քննադատել են իշխանությանը ԿԸՀ-ի շենքի դիմաց ցուցարարներին ջրցան մեքենաներով ցրելու համար:
Նոյեմբերի 8-ի իրադարձությունների մասին ավելի մանրամասն այստեղ.
Նոյեմբերի 8-ի ընդդիմության բողոքի ակցիան. ի՞նչ եղավ և ի՞նչ է սպասվում