«Վրացական երազանքը» ներկայացրել է Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է Ախալքալաքի քաղաքապետի իր թեկնածուին: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Մելքոն Մակարյանը:

Թեկնածուի ներկայացմանը ներկա են եղել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբաթ Կյուրեղյանը, Ախալքալաքի գործող քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և կուսակցության ակտիվիստներ:

Քաղաքապետի թեկնածուն իր խորհին շնորհակալությունն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցությանը իր թեկնածությունն առաջադրելու համար, և խոստացել, որ չորս տարվա ընթացքում լինելու է ժողովրդի կողքին, ծառայելու է ժողովրդին, որպեսզի ավելի քիչ խնդիրներ լինեն:

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը Սամցխե-Ջավախեթիում դեռ առաջադրել է միայն Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուին: 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին:

Jnews.ge

Այլ նյութեր
Close

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի դեկտեմբերի 2-ին

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի դեկտեմբերի 2-ին:  Հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրություններում թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել ընտրական 50 տոկոսի շեմը, ինչի արդյունքում նշանակվել է երկրորդ...