
«Վրացական երազանքը լքել եմ, որպեսզի վերադառնամ ժողովրդի հետ»,- այս մասին հայտարարել է «Հայրենասերների» դաշինք խմբակցության անդամ Դավիթ Ճիճինաձեն:
Հիշեցնենք՝ պատգամավորն անցյալ տարի ամռանը հեռացվել է «Վրացական երազանք» կուսակցության շարքերից, այնուհետև միացել է խորհրդարանական ընդդիմադիր «Հայրենասերների» դաշինք խմբակցությանը, որպեսզի վերջին չլուծարվի։
Այս տարեսկզբին Ճիճինաձեն հայտարարել էր, որ գարնանային նստաշրջանից աշխատանքը անկախ պատգամավորի կարգավիճակով է նախատեսում շարունակել: