«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է խորհրդարանական մեծամասնության քաղխորհրդի կարծիքն ու հայտարարել, որ ընդդիմության մանդատների ու լիազորությունների դադարեցման հետ կապված քվեարկությունը կհետաձգվի:
«Կուսակցության քաղխորհրդի նիստի հիմա վրա, երկարատև քննարկումներից հետո խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել, որ այս փուլում ընդդիմության 51 պատգամավորի լիազորությունների դադարեցումից ձեռնպահ կմնանք»,- ասել է Կոբախիձեն հատուկ մամլո ասուլիսի ընթացքում:
Կոբախիձեի խոսքով՝ ընդդիմությունը սաբոտաժի փորձեր է անում ու սրա դեմ կգործարկվի սահմանադրությամբ երաշխավորված գործիք, ինչի հիման վրա էլ չեն դադարեցնի մանդատները:
Այսպիսով, Կոբախիձեն հայտարարել է, որ ևս մեկ հնարավորություն են տալիս ընդդիմությանը հարգել ընտրողների ձայնը: