
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չի պատրաստվում ընտրական համակարգի վերաբերյալ որևէ նախաձեռնություն քննարկել։ Այս մասին կուսակցության գրասենյակում անցկացված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Ընտրությունները կանցկացվեն գործող սահմանադրության համաձայն սահմանված ժամկետներում, բարձրագույն ժողովրդավարական չափանիշներով և միջազգային հանրության ներգրավվածությամբ»,- ասել է Կալաձեն:
Նա կոչ է արել ընդդիմությանը պատրաստվել ընտրություններին և ժողովրդի աջակցությունը չունենալու մեջ չմեղադրել ընտրական համակարգին: