Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները չեն ներկայացել Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), ուստի չեն աջակցել 2024 թվականից հետո Վլադիմիր Պուտինի նախագահությունը ոչ լեգիտիմ ճանաչելու բանաձևին։
Բանաձևի տեքստում նշված է, որ Պուտինի 23-ամյա իշխանությունը Ռուսաստանը վերածել է դե ֆակտո բռնապետության, որը սպառնում է իր հարևանների տարածքային ամբողջականությանը և միջազգային կարգին։ ԵԽԽՎ անդամ երկրներին կոչ է անում չճանաչել Պուտինի լեգիտիմությունը, եթե նա սահմանադրական փոփոխությունների շնորհիվ կրկին դառնա Ռուսաստանի նախագահ։
Համապատասխան նիստին Վրաստանի իշխող կուսակցության անդամներն ընդհանրապես չէին ներկայացել։ Վրաստանից ընդունված բանաձևին կողմ է արտահայտվել ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցությունից Քեթևան Թուրազաշվիլին: