Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն հերքել է այն խոսակցությունները, թե իշխանությունները երկրում գործող ԶԼՄ-ների վերահսկման ցանկություն ունեն:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողի խոսքին ի պատասխան, թե Ստրասբուրգի դատարանը որոշել է հեռուստաալիքը թողնել, Թալակվաձեն ասել է, որ 2012 թվականին «Վրացական երազանքի»` իշխանության գալուց մինչ օրս «Ռուսթավի 2-ը խնդիրներ չի ունեցել»:
«Հիշեցնեմ, որ «Ռուսթավի 2»-ը, 2012 թվականից հետո իշխանության հանդեպ ամենաքննադատական տրամադրված լրատվամիջոցներից մեկն է: Այս հեռուստաալիքը 2012 թվականից, երբ մենք իշխանության եկանք, մինչ օրս, շարունակում է աշխատել առանց խոչընդոտների»,- հայտարարել է Թալակվաձեն: