Այսօր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կներկայացնի Ռուսթավիի մեծամասնական պատգամավորության թեկնածու Նինո Լացաբիձեին: Ներկայացման արարողությանը կմասնակցեն կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, վարչապետ Գիորգի Գախարիան, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և այլ առաջնորդներ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին քաղաքի կենտրոնական այգում:
Հիշեցնենք՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու կուսակցությունն առաջադրեց գործող պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրված Սամվել Մանուկյանին:
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: