Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունն անդրադարձել է իշխող թիմում առկա հերթական ընդհարմանը: Ընդդիմադիրների խոսքով, տեղի ունեցածը ցույց է տվել «Վրացական երազանք»-ի իրական դեմքը:
Միացյալ ազգային շարժման անդամ Ռոման Գոցիրիձեն հայտարարել է, որ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի այսօրվա հայտարարությունը, որտեղ վերջինս քննադատում է Էկա Բեսելիային և Գեդևան Փոփխաձեին, ցույց է տալիս, որ կուսակցությունում դիկտատուրա է տիրում:
«Կուսակցությունում բոլոր տեսակի տարբերվող կարծիքները պատժվում են և այսօր տեսնում ենք պատժված մի քանի մարդու, ովքեր համարձակվել են և իրենց վերաբերմունքն են արտահայտել կոնկրետ խնդրի վերաբերյալ, ինչը չէր համապատասխանում Բիձինա Իվանիշվիլիի կարծիքին: Բոլոր նրանք, ովքեր հակառակ քայլ են ձեռնարկում, պատժվում են: Փաստացի, «Վրացական երազանք»-ում կուսակցական դիկտատուրա է տիրում»,- հայտարարել է Գոցիրիձեն: