
Ինքնահռչակ խորհրդարանում վերջին շրջանում նախաձեռնված օրինագծերի 86 տոկոսը քննարկվել է արագացված կարգով, այդ թվում՝ ռեպրեսիվ և հակաժողովրդավարական փոփոխությունները, տեղեկացրել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ):
GYLA-ի փոխանցմամբ՝ ոչ լեգիտիմ խորհրդարանը ռեպրեսիվ օրենքներն արագացված կարգով է հաստատում:
Իրավապաշտպան ՀԿ-ն ընդգծել է՝ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անգամ պաշտպանել ֆորմալ ժողովրդավարությունը և որոշումներ է կայացնում արագ, առանց քննարկման: Ըստ GYLA-ի՝ վերջին երեք ամսում նախաձեռնված 37 օրենսդրական փոփոխություններից.
- 20-ն արագացված կարգով է քննարկվել,
- 12 նախաձեռնություն պարզեցված կարգով են ընդունել:
«Օրենքի գերակայության և անվտանգության սկզբունքները տուժում են արագացված ընթացակարգերի չհիմնավորված կիրառումից, ինչը ազդում է օրենքների օրինականության և որակի վրա», — նշել է իրավապաշտպան ՀԿ-ն: