
Վրաստանի խորհրդարանի մեծամասնական կարգով ընտրված պատգամավորները սկսում են ընտրություններն ամբողջովին մեծամասնական համակարգով անցկացելու վերաբերյալ գործընթաց:
Պատգամավոր Դիմիտրի Խունդաձեի խոսքով, հանդիպում է պլանավորվում ընթացակարգային և կանոնակարգային հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կախիանիի հետ, ինչից հետո մեծամասնական շրջաններում կսկսեն ստորագրություններ հավաքել:
«Երեկ մեր հանրությանը ներկայացրեցի ամբողջովին մեծամասնական ընկտրակարգին անցնելու նախաձեռնությունը, և խոստանում եմ, որ սեղմ ժամկետներում խորհրդարանին կներկայացնեմ նախագիծ»,- հայտարարել է Խունդաձեն: