
Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք»-ը, հայտարարել է, թե «հոգևորականներն այսքան չպետք է միջամտեն երկրի կառավարման հարցերին»։ Խոսքը վերաբերում էր նրան, որ հոգևորականները բողոքի ակցիա էին կազմակերպել մարիխուանա արտահանելու հետ կապված: Մինչդեռ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գեդևան Փոփխաձեն այլ կարծիք ունի:
«Աշխարհիկ պետության կառուցումը չի նշանակում, որ պետք է հաշվի չառնենք որևէ մեկի կարծիքը: Հակառակը, սա նշանակում է, որ բոլոր կարծիքները պետք է հաշվի առնես` հատկապես դոմինանտ կրոնական կազմակերպության կարծիքը», — հայտարարել է պատգամավորը՝ հավելելով, որ Վրաստանի պատրիարքարանը պետք է խորհրդարանական քարտուղար ունենա: