
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է «Վրացական երազանք»-ի խորհրդարանի նոր ընդունած օրենքներին։ Նրանց գնահատմամբ՝ այդ օրենքները սահմանափակում են ժողովրդավարությունը։
«Նորվեգիային մտահոգում են Վրաստանի կառավարության նոր, ռեպրեսիվ համակարգերը, ներառյալ օտարերկրյա գործակալների մասին օրենքը և նախաձեռնությունը, որը հնարավորություն է ստեղծում արգելելու ընդդիմադիր կուսակցությունները։
Սա սահմանափակում է վրացական ժողովրդավարությունը՝ ոչնչացնելով խոսքի ազատությունը, քաղաքացիական տարածքը և քաղաքական բազմակարծությունը»,- ասված է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք. ապրիլի մեկին «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց 7 օրենք. Մանրամասները կարող եք կարդալ ստորև։