
Իշխող «Վրացական երազանք»-ի գրասենյակում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված խորհրդատվություններ են ընթանում:
Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Դիմիտրի Ցկիտիշվիլին նշել է, որ գրասենյակում մի շարք հարցերի շուրջ քննարկումներ են անցկացվում, որպեսզի իշխող ուժը առավել պատրաստված լինի երկրորդ փուլում:
«Աշխատանքային հանդիպումներ են, բնական է, շտաբում քննարկումների ռեժիմով է աշխատում կուսակցությունը», — Ցկիտիշվիլիի խոսքերն է մեջբերում Interpressnews-ը: