Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի գործողություններն ու խոստումները Վրաստանին հեռացնում են եվրոպական ուղուց։
«(Մոլդովայի համեմատ- հեղ.) Վրաստանն անգույն պատկեր ունի։ Իշխող կուսակցության վերջին խոստումներն ու գործողությունները Վրաստանին հեռացնում են եվրոպական ճանապարհից։ Իշխող կուսակցությունը հակված է ավտորիտարիզմի, ուստի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո դադարեցվեց։
Սպասենք ընտրություններին` Վրաստանի ժողովրդավարության և դեպի Եվրամիություն ուղու համար ամենակարևոր իրադարձությանը»,- ասել է Բորելը հոկտեմբերի 14-ի ասուլիսում։