«Վրացական երազանք»-ի առաջնորդներ, դատավորներ. Լիտվայի պատժամիջոցների ցանկը

Ապրիլի 15-ին Լիտվայի ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը հրապարակել է Վրաստանի այն քաղաքացիների ցուցակը, որոնց նկատմամբ Լիտվան վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում ցույցերը ճնշելու, ընդհանուր ժողովրդավարական հետընթացի և հակաարևմտյան արտաքին քաղաքականության կուրսի պատճառով։

Այս պատժամիջոցները սահմանվել են տարբեր ժամանակներում, իսկ այժմ հրապարակվել է ամբողջական ցանկը։ Ի սկզբանե՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին, պատժամիջոցները վերաբերում էին 11 մարդու։ Նրանց թվում առաջիններից մեկը «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին էր։ Դեկտեմբերի 15-ին ցուցակն ընդլայնվել է ևս 17 հոգով։ Հետագա ամիսներին Լիտվայի պատժամիջոցները տարածվել են ընդհանուր առմամբ 102 մարդու վրա։

Պատժամիջոցի ենթարկվածների թվում են «Վրացական երազանք»-ի քաղաքական առաջնորդները, ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, Սահմանադրական դատարանի դատավորներ, լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործով գործիչներ, նաև՝ դատավորներ, դատախազներ և ոստիկաններ, որոնք հանդես են գալիս ցուցարարների վարչական և քրեական կալանքի ու ազատազրկման գործերով։

Քաղաքական առաջնորդներ

  • Բիձինա Իվանիշվիլի,
  • Իրակլի Կոբախիձե,
  • Կախա Կալաձե,
  • Թեա Ծուլուկիանի,
  • Մամուկա Մդինարաձե,
  • Դիտո Սամխարաձե,
  • Վիկտոր Ջափարիձե («Ժողովրդի ուժը»):

Բարձրաստիճան պաշտոնյաներ

  • Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլի,
  • Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրի,
  • փոխնախարար Շալվա Բեդոիձե,
  • փոխնախարար Իոսեբ Ճելիձե,
  • փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձե,
  • փոխնախարար Գիորգի Բութխուզի,
  • Հատուկ առաջադրանքների վարչության ղեկավար Զվիադ Խարազիշվիլի,
  • Ներքին գործերի տնօրինության ղեկավարի տեղակալ Միլեր Լագազաուրի,
  • Ներքին գործերի տնօրինության ղեկավարի տեղակալ Միրզա Կեզևաձե,
  • Պարեկային ոստիկանության վարչության տնօրեն Վաժա Սիրաձե,
  • Քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեիմուրազ Կուպատաձե,
  • Կախեթիի ոստիկանապետ Թեիմուրազ Կալանդաձե,
  • Պարեկային ոստիկանության Թբիլիսիի բաժնի պետ Լաշա Ջոխաձե,
  • Վակե-Սաբուրթալոյի ոստիկանություն` Լաշա Սալուկվաձե,
  • Իմերեթիում պետական ​​ներկայացուցիչ Զվիադ Շալամբերիձե,
  • Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձե:

Սահմանադրական դատարանի դատավորներ

  • ՍԴ նախկին նախագահ և նախկին դատավոր Մերաբ Տուրավա (ժամկետը լրացել է մարտի 30-ին),
  • Մանանա Կոբախիձե,
  • Էվա Գոցիրիձե,
  • Գիորգի Թևդորաշվիլի,
  • Իրինե Իմերլիշվիլի,
  • Խվիչա Կիկիլաշվիլի,
  • Վասիլ Ռոինիշվիլի:

Մզիա Ամաղլոբելիի գործով ներգրավված ոստիկաններ

  • Աջարիայի ոստիկանության նախկին տնօրեն Գրիգոլ Բեսելիա,
  • Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձե,
  • Ապրիլի 4-ին Բելառուսում կցորդ նշանակված Աջարիայի ոստիկանության վարչության պետի նախկին տեղակալ Դավիթ Աթաբեգաշվիլին,
  • Բաթումիի փոխոստիկանապետ Գոչա Վանաձե,
  • Ոստիկանության աշխատակիցներ՝ Նոդար Զենաիշվիլի,
  • Բերդիա Փերաձե,
  • Գիորգի Բժալավա,
  • Վախթանգ Բոլքվաձե,
  • Դավիթ Անթաձե,
  • Արչիլ Անթաձե,
  • Ցոտնե Քարթվելիշվիլի:

Ամաղլոբելիի գործով ներգրավված դատավորներ ու դատախազներ

  • Բաթումի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլի,
  • Քութաիսիի վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիայի նախագահ Մալխազ Օքրոպիրաշվիլի,
  • Դատախազ Թոռնիկե Գոգեշվիլի,
  • Դատախազ Վլադիմեր Թուրմանիձե:

Այլ դատավորներ, ներառյալ նրանք, ովքեր քննում են ցուցարարների գործերը

  • Գերագույն դատարանի նախագահի տեղակալ, Բիձինա Իվանիշվիլիի նախկին փաստաբան Շալվա Թադումաձե,
  • Լևան Մուրուսիձե,
  • Միխեիլ Չինչալաձե,
  • Իրմա Տոգոնիձե,
  • բողոքի ակցիաների ժամանակ կալանավորվածների վարչական գործերը վերանայած դատավորներից` Լելա Միլդենբերգեր,
  • բողոքի ակցիաների ժամանակ կալանավորվածների վարչական գործերը քննող դատավորներից` Զվիադ Ցեկվավա,
  • բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածների վարչական գործերը քննող դատավորներից` Մանուչար Ցացուա,
  • Լելա Մարիդաշվիլի,
  • Նինո Մարիդաշվիլի,
  • Ալեկո Էլիսաշվիլիի գործով դատավոր Թամար Մճեդլիշվիլի,
  • Լևան Կղոլբաիա,
  • Իրակլի Խուսկիվաձե,
  • բողոքի ակցիաների ժամանակ կալանավորվածների վարչական գործերը քննած դատավորներից` Նինո Էնուքիձե,
  • Էկա Բարբակաձե,
  • բողոքի ակցիաների ժամանակ կալանավորվածների վարչական գործերը քննող դատավորներից` Լելա Ցագարեիշվիլի,
  • Դավիթ Մգելիաշվիլի,
  • Խաթունա Բոլքվաձե,
  • Գուլիկո Կաժաշվիլի,
  • Քեթեւան Ջաճվաձե,
  • Նինո Թարաշվիլի,
  • Նաթիա Գուդաձե,
  • Լելա Կալիչենկո,
  • Արսեն Կալատոզիշվիլի,
  • Նատո Խուջաձե,
  • Զվիադ Շարաձե,
  • Գիորգի Բաչիաշվիլիի գործով դատախազ Գիորգի Գելաշվիլի,
  • Դավիթ Կուրտանիձե,
  • Թեոնա Էպիտաշվիլի,
  • Նինո Ճաբուկիանի,
  • բողոքի ակցիաների ժամանակ քրեական օրենսդրությամբ ձերբակալված Դավիթ Լոմիձեի և Թենգո Զասոխաշվիլիի գործերով դատավոր Նանա Շամաթավա,
  • բողոքի ակցիաների ժամանակ կալանավորվածների վարչական գործերը քննող դատավորներից` Կոբա Չագունավա։

Դատախազներ

  •  Թբիլիսիի դատախազ Լևան Գեգեչկորի,
  • Գիորգի Ախոբաձեի գործով դատախազ Շմագի Գոբեջիշվիլի,
  • Պաատա Ցեցխլաձե,
  • Վաժա Թոդուա,
  • Զազա Մետոնիձե,
  • Պաատա Ցեցխլաձե,
  • Ալեկո Էլիսաշվիլիի գործով դատախազ Զվիադ Գուբելաձե,
  • Ալեկո Էլիսաշվիլիի գործով դատախազ Աննա Մետրևելի,
  • Թամար Իակոբիձե,
  • Անա Խուբեջաշվիլի,
  • Ռոին Խինթիբիձե,
  • Նուգզար Չիտաձե,
  • դերասան Անդրո Ճիճինաձեի գործով դատախազ Գիորգի Մուկբանիանի։

Ոստիկանության աշխատակիցներ, որոնց իրավապաշտպանները համարում են «կեղծ վկաներ»

  • Սուլխան Կիկնաձե,
  • Թոռնիկե Մենաբդե,
  • Գիորգի Չարեքաշվիլի,
  • Ռևազ Ծուրծումիա,
  • Զվիադ Մարգվելանի,
  • Զուրաբ Ղարիբաշվիլի,
  • Դավիթ Մարուաշվիլի,
  • Օթար Գելաշվիլի:

Այլք

  • նախկին գլխավոր դատախազ Օթար Ռոմանով — Ծարցխալաձե (նախկինում՝ Օթար Փարցխալաձե)
  • Իրակլի Կոբախիձեի հայրը` Գիորգի (Գիա) Կոբախիձե,
  • Կապի հանձնաժողովի նախագահ Կախի Բեքաուրի,
  • «Վրացական երազանք»-ին աջակցող ռեժիսոր, որին Լիտվան անվանում է «քարոզիչ»` Գոգա Խաինդրավա,
  • «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր, Բիձինա Իվանիշվիլիի բիզնես գործընկեր Իրակլի Ռուխաձե:

Բացի Լիտվայից, ԵՄ անդամ տարբեր երկրներ ևս վիզային պատժամիջոցներ են սահմանել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների նկատմամբ։ Դրանց թվում են Լատվիան, Էստոնիան, Չեխիան և Գերմանիան։ Տասնյակ անձնական պատժամիջոցներ է կիրառել նաև Ուկրաինան:

Բացի վիզային պատժամիջոցներից, ֆինանսական պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել անմիջապես Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Մեծ Բրիտանիան դեռ անձնական ֆինանսական պատժամիջոցներ չի կիրառել նրա նկատմամբ։

Եվրամիությունն ընդհանուր պատժամիջոցներ չի սահմանել կոնսենսուսի բացակայության պատճառով։ Ի պատասխան Վրաստանի դեմոկրատական ​​հետընթացի և հակաարևմտյան գործողությունների՝ Բրյուսելը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար։