Եվրախորհրդարանական Մարինա Կալիուրանդիի կարծիքով՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պետք է լինի ներառական:
Կալիուրանդին նշել է, որ «Վրացական երազանք»-ը պետք է լսի բոլոր շահագրգիռ կողմերին, քաղաքացիական հասարակությանը, ընդդիմությանը, որպեսզի վերջիններս զգան, որ իրենց գնահատում են:
«Ընդդիմություն, խնդրում եմ` միացեք աշխատանքային խմբերին, խնդրում եմ` մասնակցեք խորհրդարանի աշխատանքներին, որովհետև դուք ունեք ձեր ժողովրդի մանդատը, և ձեր պարտավորությունն է ներկայացնել ձեր ժողովրդին ժողովրդավարության լավագույն ձևով»,- ասել է Կալիուրանդին:
Կալիուրանդին ընդգծել է Էստոնիայի օրինակը և նշել, որ Էստոնիայի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու «գաղտնի զենքը» քաղաքական գործիչների աշխատանքն էր: