Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարությունը պետք է դադարեցնի խաղաղ ցուցարարների վրա հարձակումներն ու ձերբակալությունները, X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերը։
Ըստ նրա՝ «Վրացական երազանք»-ի կառավարությունը պետք է հարգի վրաց ժողովրդի հավաքների իրավունքն ու լսի նրանց:
«Վրաստանում ժողովուրդը խիզախորեն ոտքի է կանգնել պաշտպանելու ժողովրդավարությունը և եվրոպական նկրտումները, ինչը գրված է նաև երկրի սահմանադրության մեջ», — գրել է Փաուերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ գրված է՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, դադարեցնելով Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, մերժեց Եվրոպայի հետ սերտ կապերի հնարավորությունը և Վրաստանն ավելի խոցելի դարձրեց Կրեմլի համար: