
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հարցով արտակարգ մամլո ասուլիս է տվել: Կուսակցության քաղխորհրդի նախագահ Կախա Կալաձեն ներողություն է խնդրել ժողովրդից: Նա նշել է, որ տեղի ունեցածը թիմին մեծ հարվածի տակ է դրել:
Կալաձեն ասել է, որ ռուսական պատվիրակությունը կլքի երկիրը: Նրա խոսքով, Վրաստանն ամեն օր և ժամ է պայքարում ռուսական օկուպացիայի դեմ:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում լարված իրավիճակ է․ այստեղ անցկացվում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին ներկա է նաև պատվիրակություն Ռուսաստանից։ Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում։