«Վրացական երազանք»-ը նախատեսում է վերահսկել սոցցանցերը

The functions of mass communication can either be manifest or latent.Post the Second World War, there was widespread interest in trying to understand the impact of mass media messages on society

«Վրացական երազանք»-ից առանձնացած և կեղծ ընդդիմություն դարձած, հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժը» քաղաքական խմբի անդամ Սոզար Սուբարին միակուսակցական խորհրդարանում «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հանդես է եկել սոցիալական ցանցերը կանոնակարգելու նախաձեռնությամբ։

Սուբարիի նախաձեռնության արդյունքում, հնարավոր է՝ Վրաստանում սոցցանցերը վերահսկվեն:

«Այսօր, համեմատած հեռուստատեսության և ռադիոյի հետ, սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա: Կան նաև տեղեկատվության այլ միջոցներ, բայց սոցիալական ցանցերը դեռևս ընդգրկում են ամենամեծ լսարանը և ունեն ամենամեծ ազդեցությունը: Լավ կլիներ, որ այս ոլորտում էլ սկսեինք աշխատել կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի պաշտպանված լինեն մարդու արժանապատվությունը, անձնական կյանքը, իսկ մարդկանց պաշտպանելու համար նրանց հասցեին վիրավորանքը պատժվի», — ասել է Սուբարին՝ այս առաջարկով դիմելով իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեին:

Միակուսակցական խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունել են «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունները: Նախագծով ամբողջությամբ արգելվում է օտարերկրյա ֆինանսավորումը, նոր սահմանափակումներ են սահմանվում լրագրողների մասնագիտական ​​գործունեության վրա, խստացվում են վերահսկողությունն ու պատժիչ միջոցները։

Այս օրենսդրական փոփոխություններով Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) իրավունք կունենա քննարկելու հարցեր, որոնք նախկինում եղել են ինքնակարգավորման շրջանակում, և կարող է տուգանել հեռուստատեսություններին ու ռադիոկայաններին։

«Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն հակասում են խոսքի ազատության ոլորտում միջազգային չափանիշներին, նշել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):