Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիi կարծիքով` իշխող «Վրացական երազանք»-ը գիտի, որ չի հաղթելու ընտրություններում, և որ իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ կլինի առճակատում։
Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունն այլևս ռուսամետ չէ, պարզապես ռուսական է։ Այս հայտարարությունը Զուրաբիշվիլին արել է երեկ՝ սեպտեմբերի 23-ին կայացած ճեպազրույցում։
«Մենք իսկապես շրջադարձային փուլում ենք, դա ակնհայտ է: Դա ավելի ակնհայտ է դարձնում «Վրացական երազանք»-ի ու Իվանիշվիլիի վարած քաղաքականությունը։ Գործնականում նրանց ռուսամետությունն օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Սա արդեն «ռուսամետություն» չէ, ռուսականություն է։ Այս տարեսկզբից նրանք ոչինչ չեն արել, բացի աջուձախ գումար բաժանելուց: Ոչինչ չի արվել ձայներ հավաքելու համար՝ այն, ինչ ասել է նախընտրական քարոզարշավ, ինչ-որ մեկին հաճոյանալու, մեկին գրավելու, մեկին հմայելու համար։ Ոչ, նրանց քարոզարշավը սա է՝ վախեցնել, սպառնալ, վրեժխնդրության խոստում, ձերբակալություն ու նման այլ բաներ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահի խոսքով՝ իշխանությունն օգտագործում է հասարակության ու երկրի համար ուրախալի իրադարձությունները՝ մարզական կամ այլ հաջողություններ, հակասություններ հրահրելու համար։