
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ևս մեկ պատգամավոր՝ Գուրամ Մաճարաշվիլին, լքում է կուսակցության շարքերը:
Մաճարաշվիլին միացել է Խունդաձե-Սուբարի-Կղավելաշվիլի եռյակին։
«Ինչպես իմ գործընկերները, ես նույնպես անհրաժեշտ եմ համարել կուսակցությունից դուրս գալը, հատկապես այն բանից հետո, երբ հրապարակվեց պարոն Բիձինա Իվանիշվիլիի նամակը, և եղավ հանրության համարժեք արձագանքը: Կարծես թե հասարակությանը ճիշտ, օբյեկտիվ, անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու քաղաքականությունն արդարացված է»,- TV Pirveli-ին հայտնել է Մաճարաշվիլին:
Հիշեցնենք. հունիսի 28-ին «Վրացական երազանք»-ը լքել են Սոզար Սուբարան, Միխեիլ Կղավելաշվիլին և Դիմիտրի Խունդաձեն։
«Վրացական երազանք»-ը լքած պատգամավորները հասարակական շարժում են կազմում