Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քննադատական բանաձևի ընդունումից հետ «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։
Այս որոշման մասին Ստրասբուրգից հայտարարել են Թեա Ծուլուկիանին և Գիվի Միքանաձեն։ Նրանց հայտարարությունը հեռարձակվել է «Իմեդի»-ի հատուկ եթերում Թբիլիսիի ժամանակով 22:18-ին։
Դրանից կարճ ժամանակ առաջ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որով կոչ է արել Վրաստանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին և մինչեւ 2025 թվականի ապրիլ հայտարարել նոր խորհրդարանական ընտրություններ։
Դրանից բացի, ԵԽԽՎ-ի որոշմամբ` «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունները «սահմանափակ իրավունքներով» են ճանաչվել։
Նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում. ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձևը