Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է «Վրացական երազանք»-ի հայտարարած օրենսդրական փոփոխություններին, որոնցով պետական քաղաքական պաշտոնյայի հասցեին բանավոր վիրավորանքը կսահմանվի որպես վարչական իրավախախտում։
Զուրաբիշվիլիի գնահատմամբ` այդ փոփոխությունը վկայում է վախի մասին։ Նրա խոսքով, իշխանությունը չի էլ ուզում համբերատար լինել և չի ուզում լսել, թե հասարակությունն ինչ է մտածում իրենց մասին։
«Սա միայն ցույց է տալիս, որ նրանք այնքան վախեցած են, որ չեն էլ ուզում լսել, թե հասարակությունն ինչ է մտածում իրենց մասին, էլ ուր մնաց՝ համբերատար լինեն։ Է՜հ… ինչ դժվար է, երբ քեզ հաղթում է սեփական ժողովրդի հանդեպ վախը…», — Facebook-ում գրել է Զուրաբիշվիլին։
Վրաստանում կրկին նախատեսվում է խստացնել օրենսդրությունը՝ ցույցերի ազատությունը սահմանափակելու նպատակով։