2020 թվականի հունվարի 30-ին Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Hogal Lovells լոբբիստական ընկերության հետ: Սրան նախորդում էին ԱՄՆ կոնգրեսականների քննադատական նամակները, որոնք մատնանշում էին Վրաստանում դատական համակարգի թերությունները, ինչպես նաև համամասնական ընտրության խոստումների և հավաքների բռնի լուծարման մասին:
Փաստաթուղթը ստորագրվել է իշխող կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեի կողմից: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարի ժամկետով՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը ամսական 75 000 ԱՄՆ դոլար կվճարի ամերիկյան լոբբիստական ընկերությանը, որի ընդհանուր պայմանագրային արժեքը 900 000 դոլար է (գրեթե 2,6 միլիոն լարի):
Ինչպես նշվում է FARA.GOV-ում ներբեռնված փաստաթղթում, ամերիկյան լոբբիստական ընկերությունը «Վրացական երազանքին» օգնելու է ԱՄՆ-Վրաստանի միջև տնտեսական, քաղաքական և հասարակական հարցերում:
«Ընկերությունը կհամագործակցի և կստանա ցուցումներ ընտրված պաշտոնյաներից, բայց կգործի հենց «Վրացական երազանք»-ի անմիջական ղեկավարության և վերահսկողության ներքո», — ասված է համաձայնագրում: