
Վրացական ցորենին ազգային նշանակության կարգավիճակ է տրվել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Մամուկա Բախտաձեն, գրում է Interpressnews-ը։
«Մշակութային ժառանգության մասին» Վրաստանի օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանին՝ վրացական ցորենի կուլտուրային (էնդեմիկ տեսակներ և տեղական սորտեր) տրվում է ազգային նշանակության կարգավիճակ»,- ասված է հրամանագրում:
Որոշումն ուժի մեջ է մտել մարտի 25-ից: