
Վերջին 12 տարիների ընթացքում վրացական բուհերում օտարերկրյա ուսանողների թիվն աճել է 20 անգամ, ասված է Galt & Taggart-ի ուսումնասիրության մեջ։
Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում այսօր սովորում է օտարերկրյա մոտ 25,1 հազար քաղաքացի։ 2022/23 ուսումնական տարում վրացական բուհերի ուսանողների ընդհանուր թվի 15,2 տոկոսը կազմել են օտարերկրյա ուսանողները։
Օտարերկրյա ուսանողների մեծամասնությունը Հնդկաստանից է՝ 52,1 տոկոս, Հորդանանից՝ 8,7 տոկոս և Իսրայելից՝ 5,5 տոկոս։
Օտարերկրացիների 74,6 տոկոսը սովորում է մասնավոր բուհերում։