Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը և Վրաստանի տեխնիկական համալսարանը ներառվել են բրիտանական հեղինակավոր Quacquarelli Symonds-ի (QS) կողմից կազմված տարածաշրջանի լավագույն բուհերի վարկանիշում՝ 450 ուժեղագույնների շարքում։
Բարձրագույն կրթության համաշխարհային վերլուծական QS գործակալությունը հրապարակել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրների լավագույն համալսարանների ամենամյա ցուցակը՝ QS Emerging Europe and Central Asia University Rankings 2022-ը, որը ներառում է տարածաշրջանի 450 լավագույն համալսարանները:
Թբիլիսիի պետական համալսարանը լավագույն բուհերի շարքում համալրել է 118-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանի տեխնիկական համալսարանը՝ 251-րդ հորիզոնականը։
Լավագույն բուհերի շարքում ընդգրկվել են նաև Երևանի 2 համալսարաններ՝ ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը։
Վարկանիշը կազմելու համար QS-ն հաշվի է առնում վեց չափանիշներ՝ ակադեմիական հեղինակություն, հեղինակություն գործատուների մոտ, մեջբերումների ինդեքս, ուսանող-դասախոսական հարաբերակցությունը, միջազգային աշխատողների և միջազգային ուսանողների ներգրավվածությունը:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր